Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Վերջին նորությունները VII Միջազգային Իրավաբանական ֆորումի վերաբերյալ
2017թ-ի մայիսի 18-ից 20-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ (գիտակրթական գծով) Պատվական Ոսկանյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ք.Սանկտ-Պետերբուրգում կայացած VII Միջազգային Իրավաբանական ֆորումին: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին 4180 ներկայացուցիչ 79 երկրներից: Ֆորումի նպատակն էր խթանել իրավունքի գաղափարները ներկայումս տեղի ունեցող գլոբալ փոփոխություններում ժամանակի պահանջներին համապատասխան:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը վեցերորդ գործնական ծրագրի «Դատական և արբիտրաժային պրակտիկա» թեմատիկ տրեկի շրջանակներում մասնակցել է հետևյալ երկու հատուկ նստաշրջաններին.
- Դատափորձագիտական գործունեության ստանդարտացում և փորձագիտական նախաձեռնություն,
- N 545 Միջպետական տեխնիկական հանձնաժողովի (MТК) անդրանիկ նիստին, որը նվիրված էր դատափորձագիտական գործունեության ստանդարտացման հիմնախնդիրներին:
Վերոնշյալ նիստերի շրջանակներում տեղի են ունցել ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակումներ: Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը հանդես է եկել զեկույցով, որը վերաբերվում էր դատափորձագիտական գործունեության բնագավառում ստանդարտացման ազգային օրենսդրության առանձնահատկություններին, միջազգային հավատարմագրման ընթացքում դատափորձագիտական կառույցներում ստանդարտացման փորձին և N 545 Միջպետական տեխնիկական հանձնաժողովի (MТК) «Դատական փորձաքննություն» գործունեությանը:
Միջազգային Իրավաբանական ֆորումի ընթացքում Պ.Ոսկանյանը մասնակցել է նաև «Իրավական մեխանիզմների զարգացումը կազակերպությունների բնապահպանական կարգավորման գործընթացում» բանավեճային նիստի աշխատանքներին:
Ֆորումի ընթացքում Պ. Ոսկանյանը ունեցել է մի շարք քննարկումներ, վերաբերվող սկզբունքային խնդիրներին, որոնք դրված են փորձագիտական կազմակերպությունների առջև, մասնավորապես` քննարկվել է նոր ԳՕՍՏ-ի նախագիծը հետևյալ վերտառությամբ՝ «Դատական փորձագիտական լաբորատորիաների հավատարմագրում. Ուղեցույցի կիրառում «Մոդուլներ դատափորձագիտական լաբորատորիաների համար»», ինչպես նաև հարցեր կապված ԱՊՀ-երկրներում լրացուցիչ մասնագիտական կրթության, փորձագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման և փորձագիտական հետազոտությունների մեթոդաբանական հնարավորությունների ընդլայնման:
Գործուղման ընթացքում Պ.Ոսկանյանը այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Էրմիտաժ: Պետական Էրմիտաժի գիտատեխնիկական փորձաքննությունների բաժնում քննարկվել են մի շարք հարցեր կապված արվեստի գործերի փորձաքննության անցկացման գիտական մեթոդներին:
Ավելացնենք նաև, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի տեղակալի մասնակցությունը միջազգային իրավաբանական ֆորումին, խորհրդային տարածաշրջանի գլխավոր իրավաբանական միջոցառմանը, հնարավորություն ընձեռեց ընդլայնել գիտամեթոդաբանական և գիտահետազոտական համագործակցության շրջանակները ֆորումի մասնակից պետությունների փորձագիտական կառույցների ներկայացուցիչների հետ:
28 Դեկտեմբեր 2016